Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ այն ժամանակ ուրախ կլինի, երբ թիմն ունենա հաջողություններ բոլոր մրցություններում:
Այս մասին Մոուրինյոն ասել է ԱՄՆ-ում՝ 200 մարզիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ես չեմ ղեկավարում թիմին: Ինչպե՞ս կարող եմ անել դա, եթե անգամ իմ սեփական տանը չեմ ղեկավարում, որտեղ այդ պաշտոնը կնոջինս է: Երբ մենք հաջողություններ ունենանք բոլոր ասպարեզներում, այդ ժամանակ ես երջանիկ կլինեմ: Հիմա ուրախ եմ, քանի որ ամեն ինչ ավելի հեշտ է տրվում»,- մասնավորապես ասել է Մոուրինյոն:







































