Լոնդոնի Օլիմպիական խաղերի «ծագող աստղ»` 16-ամյա լողորդուհի Յե Շիվենը նվաճել է օլիմպիական երկրորդ ոսկին: Մրցաշարի կանանց համալիր լողի 200 մ մրցուղիում չինուհին օլիմպիական ռեկորդ է սահմանել, որն այժմ կազմում է 2:07.57:
Ավստրալուհի Ալիշա Կուտսը 0.58 վայրկյանով զիջել է Յե Շիվենին և նվաճել Լոնդոնի Օլիմպիադայի արծաթե մեդալը: Երրորդ տեղում է ամերիկուհի Քեյթլին Լևերենցը:
1. Յե Շիվեն (Չինաստան)-2:07.57 ` օլիմպիական ռեկորդ
2. Ալիշա Կուտս (Ավստրալիա)-2:08.15
3. Քեյթլին Լևերենց (ԱՄՆ)-2:08.95