Apple կազմակերպության նոր գովազդը սուր քննադատության է ենթարկվել. այն քննադատել են ինչպես փորձագետները, այնպես էլ լրագրողները և համացանցից օգտվողները: TBWA/Chiat/Day-ի կրեատիվ տնօրեն Think Different («Այլ կերպ մտածի՛ր») կարգախոսի հեղինակ Քեն Սեգալն այս գովազդը համարել է ամենավատն Apple-ի ողջ պատմության ընթացքում:
Երեք տեսագրությունները ներկայացվել են Apple-ի կայքում հուլիսի 27-ին: Դրանցից յուրաքանչյուրի գլխավոր հերոսը կազմակերպության տարբերանշանով՝ կապույտ վերնաշապիկ հագած «Apple հանճար» անունով մի երիտասարդ է: Տեսագրություններում նա ներկայացնում է Apple-ի արտադրության առավելությունները:
Գովազդային տեսագրություններից պարզ է դառնում, որ նրանք կենտրոնացած են տեխնիկայից ոչ այնքան լավ գլուխ հանող և ավագ սերնդի մարդկանց վրա, նշում է «Սիգալը»:
Apple-ի նախորդ մեծ գովազդային տեսանյութում ի ցույց էին դրվում ձայնային օգնական Siri-ի հնարավորությունները:
Գովազդում նկարահանվել են հայտնի Մարտին Սկորսեզեն, Զոի Դեշանելը, Սեմյուել Լ. Ջեքսոնը և Ջոն Մալկովիչը: