Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Եժի Դուդեկը պատմել է մի միջադեպի մասին, որը տեղի է ունեցել, երբ Ժոզե Մոուրինյոն սկսել է մարզել «արքայական ակումբ»-ը:
Դա տեղի է ունեցել Մոուրինյոյի գլխավորությամբ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած առաջին «էլ կլասիկո»-ից հետո: Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել է 5:0 հաշվով:
«Մենք նստած էինք հանդերձարանում, ամբողջովին ջախջախված: Որոշ խաղացողներ լալիս էին: Իսկ Մոուրինյոն ասաց. «Գիտեմ, որ շատերիդ համար սա կարիերայի ամենացավալի պարտությունն է: Բայց նրանք դեռևս չեն հաղթել ազգային առաջնությունում: Ամեն ինչ առջևում է: Վաղը ես հանգստյան օր եմ հայտարարում: Ժամանակ անցկացրեք ձեր ընտանիքների հետ, թող մարդիկ տեսնեն, որ դուք կարող եք սա հաղթահարել: Պետք է ցույց տաք, որ իրական տղամարդիկ եք: Այս պարտությունից հետո պետք է պայքարել չեմպիոնության համար»:
Այս խոսքերից հետո ես հասկացա, թե ինչ նշանակություն ունի հոգեբանությունը սպորտում: Մոուրինյոն իսկական մասնագետ է և հիանալի հոգեբան»,- նշել է Դուդեկը:








































