Յասիր Արաֆաթի կինը դատական հայց է ներկայացնում Ֆրանսիայում՝ ամուսնու մահվան պատճառները պարզելու համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այդ գործով զբաղվող հայտնի փաստաբան Պիեռ-Օլիվիե Սյուրը հայտնել է, որ հայցի դիմումը կհանձնվի Նանտերի (Փարիզի արվարձան) բարձրագույն ատյանի դատարան՝ Սոֆի Արաֆաթի և նրա դստեր՝ Զահուայի անունից:
«Սա քաղաքացիական հայց է սպանության մեղադրանքով: Ով է կոնկրետ հանդես գալիս մեղադրյալի դերում, չի նշվոմ, քանի որ կինը և դուստրը Արաֆաթի մահվան մեջ ոչ ոքի չեն մեղադրում՝ ոʼչ պետւթյան, ոʼչ մարդկանց խմբի, ոʼչ այլ մարդու,- ասել է Սյուրը-:- Այդպիսի գործընթացը կօգնի լույս սփռել Պաղեստինի առաջնորդի՝ կյանքից հեռանալու հանգամանքների վրա, քանի որ հայցվորները՝ ի հիշատակ հոր և ամուսնու, ցանկանում են պարզել ճշմարտությունը»: Փաստաբանի խոսքերով՝ իր հաճախորդները «միանգամայն վստահում են ֆրանսիական արդարադատությանը, և նրանք հետաքննության ընթացքում հարցազրույցներ չեն տա, որպեսզի թույլ տան արդարադատության մարմիններին անխոչընդոտ կատարել իրենց գործառույթները»:
Յասիր Արաֆաթը մահացել է 2004թ.նոյեմբերի 11-ին՝ Պերսիի զինվորական հիվանդանոցւմ՝ 75 տարեկանում: Հոկտեմբտերի 29-ին նա ծանր վիճակով տեղափոխվել էր այնտեղ: Նոյեմբերի 3-ին նա կոմայի մեջ էր ընկել և 8 օր անց մահացել: Արաֆաթի մահվան հանգամանքները դեռ պարզված չեն: Պաշտոնական տվյալներով՝ նա մահացել է ուղեղի կաթվածից, որի պատճառի ներքին ուժեղ արյունահոսությունն էր:
Հուլիսի սկզբին պարզվեց, որ գիտնականները Արաֆաթի հագուստի և իրերի վրա բարձր պարունակության պոլոնիում են հայտնաբերել, ինչը միանգամայն կարիող էր հանգեցնել նրա մահվանը:










































