Տաջիկստանում վերականգել են բրիտանական BBC կորպորացիայի մատչումը: Այս մասին հաղորդում է Asia-Plus պորտալը: Կայքի մատչումն առանց բացատրության արգելափակվել էր երկու օր առաջ՝ կառավարությանը կից գործող Կապի ծառայութան որոշմամբ:
BBC-ի տաջկական ծառայությունում նույնպես չեն մեկնաբանել արգելափակման պատճառը:
Ռուսական Vesti հեռուստաալիքի կայքը դեռ արգելափակված է: Որոշ րովայդերներ արգելափակել են նաև Fergana, Ozodagon, Lenta.ru կայքերի մատչումը:
Ավելի վաղ, իշխանությունները փակել էին YouTube վիդեոհոսթլինգը: Տեղի TajTube վիդեոծառայութան կայքում հաղորդվում է, որ այն «փակ է տեխնիկական պատճառներով»:
Արգելափակած կայքերի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց չի հաջողվում հանդիպել կապի ծառայության ղեկավար Բեգ Շուխուրովի հետ բացատրություն ստանալու համար: Տեղի փրովայդերների խոսքերով՝ լրատվական պորտալներն արգելափակելու կարգադրությունը իրենք ստանում են բանավոր կերպով և գրեթե ամեն օր:
Տեղի ԶԼՄ-ները կայքերի արգելափակումը կապում են Լեռնային Բադահշանում օրերս անցկացվող ռազմական գործողությունների հետ: