Հեղինակավոր Sky Sport-ի հաղորդմամբ՝ Անդրեա Մանչինին՝ Ռոբերտո Մանչինիի որդին, իր կարիերան կշարունակի Իսպանիայում: Հատկանշական է, որ Անդրեան պայմանագիր է ստորագրել իսպանական բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Վալյադոլիդ»-ի հետ: Կնքվել է մեկամյա գործարք: Ակնկալվում է, որ 19-ամյա խաղացողը կխաղա «Վալյադոլիդ»-ի երկրորդ թիմում:
«Հայրս եղել է հրաշալի ֆուտբոլիստ, այժմ՝ կատարյալ մարզիչ: Բայց ես հուսով եմ ու ցանկանում եմ, որ մի օր իմ մասին խոսելիս խոսեն ոչ թե Ռոբերտո Մանչինիի որդու մասին, այլ հրաշալի ֆուտբոլիստի: Հայրս ասաց, որ ես գերազանց հնարավորություն ունեմ ինձ ցուցադրելու, տքնաջան աշխատելու ու նրանց խորհուրդները լսելու համար»,- ասել է Անդրեա Մանչինին:









































