Ավստրիական Der Standard պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդրին.
«Նախևառաջ պետք է ճանաչվի ուրանի հարստացման Իրանի իրավունքը: Դա սկզբունքային հարց է: Իրանը պլանավորել է իր միջուկային ծրագրի շուրջ գերտերությունների հետ անցկացնել բանակցային հերթական փուլը: Ես չեմ կարող վստահորեն ասել, սակայն եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա մենք պլանավորում ենք հետագա բանակցություններ»:











































