Վաշինգտոնը սիրիական ընդիմության մասին մեծ կարծիք ունի և այդ իսկ պատճառով կընդլայնի օգնությունը, երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
«Սիրիայում լուրջ, հուսալի, գնալով առավել ուժեղ և կազմակերպված դարձող ընդդիմություն կա: Դա կապված է այն բանի հետ, որ ժողովուրդը փոփոխություններ է ուզում: Նա չի ուզում դաժան վարչակարգ, որը զենք է ուղղում սեփական քաղաքացիների դեմ, այլ ուզում է տարածաշրջանի մյուս երկրների նման պայքարել հանուն ժողովրդարության, որտեղ բոլոր քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն», – ասել է Նուլանդը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հատկապես բարձր է գնահատել Ազատ սիրիական բանակը:
Նա հերթկան անգամ ասել է, որ Ասադի վարչակարգին մնացել է կարճ ժամանակ, կոնկրետ ժամկետներ չի ասել՝ նշելով միայն, որ ներկա պահին երկրում պայքար է գնում, որում մե՛րթ հաղթում են կառավարական, մե՛րթ էլ ընդդիմադիր զորքերը:
«Մենք արդեն իսկ ասել էինք, որ պատրաստ ենք և արդեն սկսում ենք Սիրիական ընդդիմությանը ոչ ռազմական օգնություն ցուցաբերել: Մենք մեծացնում ենք օգնության ծավալը: Ֆինանսների նախարարությունը նոր լիցենզիաներ է հատկացրել այդ տեսակ օգնության համար: Այնպես որ մենք կարող ենք օգնել, որպեսզի ընդդիմությունը դառնա միասնական, առավել կազմակերպված »,- հաղորդել է Նուլանդը:
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսվում՝ մեկ անգամ ընդգծելով, որ օգնությունը կլինի ոչ ռազմական`հիշատակելով հաղորդակցման սարքավորումները:









































