Շարունակվում են Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերիը: 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ անհաջող են հանդես գալիս:
Մրցասպարեզ դուրս եկած 6 մարզիկներից և ոչ ոք չի կարողացել մեդալ նվաճել: Անհաջողության են մատնվել ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը, բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը, ձյուդոիստ Արմեն Նազարյանը, թիկնալողորդ Անահիտ Բարսեղյանը:
Հուլիսի 31-ին մրցասպարեզ դուրս կգան ազատ ոճի լողորդ (100 մ) Միքայել Քոլոյանը և ծանրորդ Առաքել Միրզոյանը (69 կգ):
Հուսանք, որ հուլիսի 31-ին հայ մարզասերն ուրախանալու առիթ կունենա:










































