Շվեյցարիայի օլիմպիական հավաքականի ֆուտբոլիստ Միշել Մորգանելային հեռացրել են թիմից` Twitter-ի իր էջում ռասիստական բնույթի արտահայտություններ կատարելու պատճառով: Նման որոշում են կայացրել ազգային ֆուտբոլի չինովնիկները:
Շվեյցարիայի ընտրանու խաղացողը ռասիստական վիրավորանքների է ենթարկել Հարավային Կորեայի ֆուտբոլիստներին` նրանցից 1:2 հաշվով պարտություն կրելուց հետո:
«Նա վիրավորել է և նվաստացրել ինչպես Հարավային Կորեայի թիմին, այնպես էլ երկրի ժողովրդին»,- նշել է Շվեյցարիայի օլիմպիական հավաքականի ղեկավար Ժան Ժիլին:
23-ամյա ֆուտբոլիստը երկրորդ մարզիկն է, ով հեռացվում է Լոնդոնի Օլիմպիական խաղերից` ռասիստական արտահայտություններ կատարելու պատճառով: Ավելի վաղ Հունաստանի Օլիմպիական կոմիտեն հավաքականից հեռացրել էր թեթև ատլետուհի Պարասկևի Պապահրիստային, ով ռասիստական վիրավորանքներ էր հասցրել աֆրիկացիներին:










































