«Չելսի»-ի գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը հայտարարել է, որ իր ակումբը կշարունակի տրանսֆերային գործարքներ կատարել և նախատեսում է ևս 1 կամ 2 ֆուտբոլիստների իրավունքներ ձեռք բերել:
Ընթացիկ ամռանը «Չելսի»-ին արդեն շուրջ 60 մլն ֆունտ է վճարել` Ազար եղբայրների, Մարկո Մարինի և Օսկարի տրանսֆերների դիմաց: Բայց «կապտագույններ»-ը նախատեսել են ամռանը շուրջ 100 մլն ֆունտ ծախսել:
«Մենք դեռևս 1 կամ 2 խաղացողի կարիք ունենք` թիմը վերջնականապես հզորացնելու համար: Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում որոշակի փոփոխություններ կկատարվեն` մեր հնարավորությունների սահմաններում»,- Գուրլեյին մեջբերում է ESPN- ը:
Հավելենք, որ բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «արիստոկրատներ»-ը դեռևս հետաքրքրված են «Մարսել»-ի աջ պաշտպան Սեսասր Ասպիլիկուետեի, «Ուիգան»-ի կիսապաշտպան Վիկտոր Մոսեսի և «Պորտու»-ի հարձակվող Հալկի ծառայություններով:





































