Հունաստանը կարող է հույս չդնել բյուջետային կոնսոլիդացիայի մեղմացման վրա: «Վեստի էկոնոմիկա»-ի փոխանցմամբ` այս մասին գերմանական ԶԼՄ-ներին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:
Նա հայտարարել է, որ Աթենքին ֆինանսական օգնության պայմանների մեղմացումներ չեն նախատեսվում, առանց այդ էլ դրանք չափազանց մեղմ են:
Շոյբլեն նաև հասկացրել է, որ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրաֆիի հայտարարությունն այն մասին, որ կարգավորողը պատրաստ է ամեն ինչ անել եվրոն պաշտպանելու համար, չի ապահովում միջոցառումների անհապաղ կիրառում:









































