Իսպանական «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դատական հայց է ներկայացրել ընդդեմ իսպանական El Pais թերթի լրագրող Կառլոս Բոյերոյի, որը հայտնի է «Ռեալ»-ի վերաբերյալ իր սուր քննադատություններով:
Իր հոդվածի մեջ Բոյերոն Մոուրինյոյին անվանել է «պորտուգալական նացիստ»: «Մոուրինյոն շատ վտանգավոր մարդ է, որը գիտի, թե ինչպես է պետք իրականացնել վատագույնը բոլորի համար»,- գրել է Բոյերոն:
Ըստ պորտուգալական մամուլի՝ Մոուրինյոյի ներկայացուցիչները հուլիսի 27-ին հայց են ներկայացրել դատարան:









































