Իսպանական լրատվամիջոցների պնդմամբ՝ կատալոնական ակումբի նորանշանակ մարզիչ Տիտո Վիլանովան շատ գոհ է իր թիմի ցուցադրած խաղից: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն 8:0 հաշվով հաղթանակ էր տարել «Ռաջա Աթլետիկ (Կասաբլանկա)»-ի հետ խաղում:
Վիլանովան շատ գոհ է հատկապես Մեսսիի խաղից: Մեսսին այդ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
«Հրաշալի է, երբ քո տրամադրության տակ ես ունենում Մեսսիի կարգի ֆուտբոլիստ: Նա շարունակում է որոշիչ դեր խաղալ «Բարսելոնա»-ի համար, և դա մեկ անգամ ևս ապացուցեց»,- ասել է Վիլանովան:










































