Tuesday, 16 06 2026
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը

Գյումրին կքանդի՞ ԲՀԿ-ն

Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրությանը Սամվել Բալասանյանի առաջադրումը բավական հետաքրքիր իրավիճակ ստեղծեց ներիշխանական հարաբերություններում: Ներկայումս իշխանական շրջանակներում շատերն են հարց տալիս՝ Սամվել Բալասանյանը ՀՀԿ-ի՞, թե՞ «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուն է:

Ֆորմալ տեսանկյունից նա, իհարկե, ԲՀԿ թեկնածուն է, բայց այդ թեկնածուն ստացել է Սերժ Սարգսյանի հավանությունը, կամ ավելի շուտ՝ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հավանությանն արժանացած թեկնածուին է որոշել առաջադրել: Պատահական չէ, որ «Բարգավաճ Հայաստան»-ն առաջադրման իր որոշման մասին հայտարարեց այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Սամվել Բալասանյանը եղել է նախագահի նստավայրում և ստացել է Սերժ Սարգսյանի հավանությունը: Երբ Բալասանյանը դուրս է եկել նախագահի նստավայրից, մի քանի ժամ անց է միայն ԲՀԿ-ն հայտարարել, որ կառաջադրի Բալասանյանին: Իսկ նա էլ, ի վերջո, հաստատեց, որ հանդիպում ունեցել է Սերժ Սարգսյանի հետ: Այսպիսով` Սամվել Բալասանյանը ավելի շատ ՀՀԿ-ի, քան ԲՀԿ-ի դե ֆակտո թեկնածուն է:

Ավելին` կասկած չկա, որ Գյումրիի քաղաքապետի համար ԲՀԿ-ն ավելի ուժեղ թեկնածու ուներ՝ հանձին Մարտուն Գրիգորյանի: Գրիգորյանը Գյումրիում Վարդան Ղուկասյանի կլանի դեմ կանգնած ամենաուժեղ կլանի ներկայացուցիչն է, բնականաբար` նա ուներ հաղթելու ամենամեծ շանսերը: Ավելին` Գրիգորյանի պարագայում Վարդան Ղուկասյանն ու նրա որդին հազիվ թե անպատիժ կերպով օրեր շարունակ հոխորտային, ինչպես անում են Սամվել Բալասանյանի դեմ: Բայց Գրիգորյանը կլիներ ԲՀԿ թեկնածուն:

Այսպիսով` Բալասանյանի պարագայում Գյումրին դե յուրե «տալով» ԲՀԿ-ին` Սերժ Սարգսյանը դե ֆակտո պահում է իրեն: Սա լուրջ տարաձայնություններ կարող է առաջացնել «Բարգավաճ Հայաստան»-ի շարքերում, քանի որ մի կողմից` Մարտուն Գրիգորյանն ու նրա համախոհները կտարակուսեն, թե ինչու իրենք, իրականում լինելով ուժեղ և ըստ էության ապահովելով ԲՀԿ-ի խորհրդարանական հաջողությունները Շիրակում և Գյումրիում, պետք է հետին պլան մղվեն և չստանան Գյումրիի քաղաքապետարանը: Մյուս կողմից` «Բարգավաճ Հայաստան»-ում Սամվել Բալասանյանն արդեն շատ շրջանակներում կարող է ընկալվել որպես Սերժ Սարգսյանի մարդ, ով ներդրված է ԲՀԿ-ում: Թեև այն բանից հետո, երբ Բալասանյանը հայտարարեց, որ իր ճակատին ՕԵԿ է գրված և ամիսներ անց ուղղակի անցավ ԲՀԿ, պետք չէր պատրանք ունենալ, թե նա սկզբունքային բարգավաճական է: Սամվել Բալասանյանը սկզբունքային գարեջրագործ է, իսկ նման դեպքերում հարցը մեկն է՝ չհակառակվել իշխանությանը:

Բայց այստեղ հարցը միայն Բալասանյանի հանդեպ վերաբերմունքը չէ, քանի որ Գագիկ Ծառուկյանը փաստորեն սատարում է նրան, ինչը անուղղակիորեն նշանակում է, որ Ծառուկյանն էլ ինչ-որ առումով փայփայում է Սերժ Սարգսյանի ազդեցությունը ԲՀԿ-ում: Սակայն այստեղ էլ, հայաստանյան տարիների իրականության բարձունքից նայելով, ոչ մի զարմանալի բան չկա. ի վերջո` Գագիկ Ծառուկյանն էլ է գարեջրագործ և ունի շատ այլ բիզնեսներ, հետևաբար քաղաքականության մեջ նրա և Սամվել Բալասանյանի մոտեցումներն ու տրամաբանությունը առանձնապես չեն տարբերվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում