Սիրիայի ընդդիմության ջոկատները երկուշաբթի գրավել են Հալեպից հյուսիս-արևմուտք գտնվող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հսկիչ անցակետ, հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Հալեպից 5 մղոն հեռավորության վրա գտնվող Անադան անցակետը այսօր ժամը 05:00-ին վերցվել է 10 ժամ տևած պայքարից հետո»,- գործակալությանը հայտնել է ապստամբական ուժերի զորքերի գեներալ Աբդել Նասերը:
Նրա խոսքերով՝ այդ անցակետը թույլ կտա իրենց վերահսկել Թուրքիայի սահման տանող ճանապարհը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական զորքերը շաբաթ օրը ռազմական գործողություններ են սկսել Հալեպի մի շարք թաղամասերում: Այսօր Սիրիայի ուժային գերատսեչություններից արդեն հաղորդում են, որ իրենց հաջողվել է վերահսկողություն սահմանել Սալահ Ադ-Դին թաղամասի մի մասի վրա:










































