Գերմանիայում բարեգործական համերգ կկազմակերպվիʽ ի պաշտապանություն ռուսական Pussy Riot պանկ խմբի, որի անդամները ձերբակալվել էին Քրիստոս Ամենափրկչի տաճարում կազմակերպված բողոքի ակցիայից հետո: Այս մասին հաղորդում է dapd-ը՝ վկայակոչելով Uncle M գովազդային գործակալությանը: Բեռլինի համերգը նախատեսվում է հուլիսի 31-ին: Դրանում հանդես կգան Radio Havanna, Smile And Burn և Anti-Flag խմբերը:
Կազմակերպիչների խոսքերով՝ միջոցառման տոմսերը վաճառվել են վաճառքի հանվելուց հետոʽ 3 օրվա ընթացքում: Հավաքված միջոցները Amnesty International միջազգային իրավապաշտպանական կազամակերպութան հետ համաձայնությամբ կփոխանցվեն Pussy Riot-ի աջակցության հիմնադրամին: Այդ գումարները կծախսեն ձերբակալված աղջիկների փաստաբանների վրա:
Կիրակի՝ հուլիսի 29-ին, Pussy Riot-ի պաշտպանության համերգ է տեղի ունեցել Համբուրգում: Խմբի աղջիկների ձերբակալության դեմ ավելի վաղ հանդես էին եկել Red Hot Chili Peppers-ը, Franz Ferdinand-ը և Սթինգը:











































