Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Անդրեյ Արշավինի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ իր կարծիքով՝ ռուս ֆուտբոլիստը դեռևս տեղ ունի լոնդոնյան ակումբում:
«Ես կարող եմ ասել, որ Բենդտները, Սկիլաչին ու Պակը մեզ կլքեն: Ինչ վերաբերում է Արշավինին, դեռ ոչինչ հստակ չեմ կարող ասել: Մեզ անհրաժեշտ է նստել ու զրուցել իրար հետ: Կարծում եմ՝ Անդրեյը դեռ անելիք ունի «Արսենալ»-ում»,- theshortfuse.com-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:




































