Իտալական «Միլան»-ը, որն այս պահին պաշտպանի խիստ կարիք ունի, ուշադրությունը սևեռել է Ռիկարդո Կարվալյուի վրա, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալ»-ին: Խաղացողի իրավունքները ձեռք բերելու համար իտալական ակումբի հետ կպայքարի անգլիական «Տոտենհեմ»-ը:
Միևնույն ժամանակ, անգլիական թիմն ունի առավելություն. նա կարող է Կարվալյուի տրանսֆերը համատեղել Լուկա Մոդրիչի տրանսֆերին, որի ծառայություններով այժմ ակտիվորեն հետաքրքրված է «Ռեալ»-ը:









































