Բրիտանուհի աթլետ Պաուլա Ռեդկլիֆը խոստովանել է, որ ինքը չի կարող մասնակցել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերին:
«2012 թվականի Օլիմպիական խաղերը իմ բնօրրանում են անցկացվում: Հրաշալի բան կլիներ հաջողության հասնելը նախորդ երկու Օլիմպիական խաղերը ձախողելուց հետո: Երկար ժամանակ այս գաղափարը համակել էր ինձ, որպեսզի պայքարեմ ու կենտրոնանամ: Եվ հենց դրա համար է, որ այսօր դժվարությամբ ու ցավով եմ կարողանում ինքս ինձ խոստովանել, որ չեմ կարող մասնակցել այս Օլիմպիադային»,- ասել է Ռեդկլիֆը: