Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում թենիսի Սերբիայի ազգային թիմի առաջատար Նովակ Ջոկովիչը Ֆաբիո Ֆոնինիին պարտության մատնելուց հետո խոսեց խաղի մասին: Նշենք, որ Ջոկովիչ – Ֆոնինի խաղն ավարտվեց 6:7 (7:9), 6:2, 6:2 հօգուտ Ջոկովիչի:
«Ես ոչ մի պաշտոնական խաղ չէի անցկացրել Ուիմբլդոնից հետո. դրա համար ինձնից մոտ կես սեթ պահանջվեց, որպեսզի գտնեմ խաղի ռիթմը: Իհարկե, անձրևը ևս ազդեցություն ունեցավ խաղի վրա, և ես թույլ տվեցի մի քանի կոպիտ սխալ կորտ վերադառնալուց հետո»,- թենիսիստի պաշտոնական կայքը մեջբերում է Ջոկովիչի խոսքերը:






































