Գյումրու քաղաքապետարանը ի պատասխան տպագիր և էլեկտրոնային մամուլում վերջին օրերին տարածված տեղեկատվության, թե Գյումրիում երիտասարդների կողմից կազմակերպվել է ինչ-որ ստորագրահավաք՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, պարզաբանում են, որ Գյումրու քաղաքապետը և նրա թիմակիցները նշված ակցիաների, ինչպես նաև էլեկտրոնային քվեարկությունների կազմակերպման հետ որևէ առնչություն չունեն և չեն ունեցել: Դա հարիր չէ քաղաքապետի աշխատաոճին:
Սփռված տեղեկատվությունը կեղծ է:








































