«Լոնդոն-2012» Օլիմպիական խաղերի շրջանակներում երեկ տեղի ունեցավ ֆուտբոլի Բրազիլիա-Բելառուս հավաքականների հանդիպումը: Խաղը բարեհաջող ընթացք ստացավ բրազիլացի ֆուտբոլիստների համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ հարավամերիկյան թիմը խաղի 8-րդ րոպեին գոլ ընդունեց: Այնուամենայնիվ, Բրազիլիայի՝ մինչև 24 տարեկանների ազգային ընտրանին կարողացավ 3 գնդակ ուղարկել Բելառուսի թիմի դարպասն ու հաղթել 3-1 հաշվով: Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչն իր տպավորությունները կիսեց լրատվամիջոցների հետ:
«Օլիմպիադայում ունեցած նպատակի իրագործման համար Բրազիլիան կատարեց կարևոր քայլ: Ես իսկապես գոհ եմ. մեր թիմը կարողացավ խլել հաղթանակը մրցակցի ձեռքից առաջինը գոլ բաց թողնելուց հետո: Շատ բարդ է խաղալ մի հավաքականի հետ, որը խաղադաշտ է հանել 5 պաշտպանի, մեզ համար իրոք դժվար էր պահեր ստեղծել ու հարվածել: Բայց, ամեն դեպքում, մեզ հաջողվեց, և ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ապահովել հաջորդ փուլ դուրս գալու ուղեգիրը»,- իտալական մամուլի փոխանցմամբ` ասել է Մենեզեսը:









































