Բրազիլիայի ազգային հավաքականի ու «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը երեկ տեղի ունեցած Բելառուս – Բրազիլիա հանդիպումից հետո նշել է, որ իր խփած գոլը նվիրում է լեգենդար Ուսեյն Բոլտին:
«Լավ խաղ էր: Հատկապես մեզ համար էր լավ խաղ: Մեր թիմը լավ աշխատեց: Իմ գոլը նվիրում եմ Ուսեյն Բոլտին: Եթե դուք նկատեցիք, ես գոլ խփելուց հետո այնպես տոնեցի գոլը, ինչպես ինքն է տոնում, երբ հաղթում է»,- ասել է բրազիլացին:










































