Լոնդոնի Օլիմպիադայի ֆուտբոլային մրցաշարի D խմբի 2-րդ տուրի շրջանակներում Իսպանիայի հավաքականը հանդիպում է ունեցել Հոնդուրասի ընտրանու հետ:
Իսպանացիները զիջել են 0:1 հաշվով և կրել երկրորդ անընդմեջ պարտությունը: Խաղերի խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ Լուիս Միլիայի սաները զրկվել են պայքարը շարունակելու հնարավորությունից:
Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել Հոնդուրասի հավաքականի ֆուտբոլիստ Բենթսոնը, ում կատարած գլխի գեղեցիկ հարվածից հետո գնդակը հայտնվեց մրցակցի դարպասում: