Հեղափոխական ճակատը, որը ներառում է Սուդանի Դարֆուր շրջանի ապստամբ շարժումները և Սուդանի ազգային-ազատագրական շարժումը, ծրագրել էր Սուդանի նախագահ Օմար Բաշիրի սպանությունը, կիրակի օրը հաղորդել է սաուդյան « Շարկ» թերթը՝ հղում անելով սուդանյան աղբյուրին:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Բաշիրի հանդեպ մահափորձի նախապատրաստմանը մասնակցել են արևմտյան երկրներից մեկի հատուկ ծառայությունները: Աղբյուրի խոսքերով՝ Սուդանի նախագահին սպանելը քենիայի մի քաղաքացու էր հանձնարարված, ով այժմ գտնվում է տարածաշրջանի պետություններից մեկում: Նրան, ինչպես գրում է թերթը, խոստացել էին վճարել 20 միլիոն դոլլար:
Ինչպես նշել է հրատարակության աղբյուրը՝ Բաշիրին սպանելը ծրագրված էր երկրում սահմանադրական վաակում և անիշխանություն ստեղծելու նպատակով, որպեսզի հող նախապատրաստվեր Սուդան միջազգային ուժեր մտցնելու համար`այն մի քանի անկախ երկրների բաժանելու հեռանկարով:











































