«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը սարսափելի զայրացել է, երբ «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Չարլի Ադամը վնասվածք է հասցրել իր թիմի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին:
«Տոտենհեմ»-ն ու «Լիվերպուլ»-ը ներկայումս ԱՄՆ-ում նախապատրաստվում են առաջիկա մրցաշրջանին: Թիմերն ընկերական հանդիպում են անցկացրել, և խաղի արդեն 18-րդ րոպեին Ադամը կոպիտ է խաղացել Բեյլի դեմ: Բժիշկների օգնությամբ ուելսցի ֆուտբոլիստը ոտքի է կանգնել, բայց երկրորդ խաղակեսում այլևս խաղադաշտ դուրս չի եկել:
«Կարծում եմ` Չարլիի կողմից զզվելի դրսևորում էր: Նա ցատկեց հետևից և դիտավորյալ հարված հասցրեց Բեյլին: Չգիտեի նրանց փոխհարաբերությունների մասին, բայց այժմ արդեն գիտեմ»,- նշել է Վիլաշ-Բոաշը:


































