Հայազգի ձյուդոյիստ Արսեն Գալստյանի մարզիչ Իգոր Ռոմանովն ամփոփել է իր սանի ելույթը: Հիշեցնենք, որ Արսենը նվաճեց Ռուսաստանի հավաքականի` Լոնդոնի Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը:
«Անկեղծ ասեմ, դեռ լիովին չեմ գիտակցել, որ օլիմպիական չեմպիոնի մարզիչ եմ: Այդ մասին մտածելու ժամանակ չեմ ունեցել: Հպարտանում եմ Արսենով:
Անշու´շտ, մեկնարկներից առաջ շատ էի հուզվում: Բայց անքուն գիշերներ չեմ անցկացրել, քանի որ վստահ էի, որ Արսենը գերազանց է նախապատրաստվել Օլիմպիադային և կարող է հաղթանակ տանել ցանկացած մրցակցի նկատմամբ: Այդպես էլ եղավ:
Առաջին հերթին անհրաժեշտ է հանգստանալ և վերականգնել ուժերը: Իսկ հետո անպայման կտոնենք Արսենի հաղթանակը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր երկրպագուներին»,- մասնագետին մեջբերում են ռուսական պարբերականները: