Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 1-ը ելույթ է ունենում Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում:
Մրցաշարին մասնակցում են 83 շախմատիստներ, այդ թվում` 15 գրոսմայստերներ:
Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո ունի 4 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Շեխար Սուրիա Գանգուլիից և Աբհիջիթ Գուպտայից (Հնդկաստան): Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:


































