Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ այսօր Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանատան (նստավայրը` Մոսկվա) ներկայացուցիչների` խորհրդական Կաձույա Մորիի և Նացուկո Օգավայի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր», ասվում է հաղորդագրության մեջ: