Բազմիցս է ասվել, որ Կատալոնական ակումբը, ցանկանում է ձեռք բերել բրազիլական «Սանթոս»-ի՝ բրազիլացի տաղանդավոր հարձակվող Նեյմարի իրավունքները: Նեյմարն այժմ Լոնդոնում է՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու:
Հնարավոր է՝ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտվելու ժամանակ Նեյմարը հայտնվի կատալոնական ակումբում:
«Մենք բոլորս ցանկանում ենք, որ Նեյմարը միանա «Բարսելոնա»-ին: Նա «Սանթոս»-ի ֆուտբոլիստ է այս պահին, բայց ես համոզված եմ, որ մոտ ապագայում նա կտեղափոխվի Եվրոպա, և երբ այդ պահը գա, մենք ձեռքներիցս բաց չենք թողնի այդ հնարավորությունը. Նեյմարը կտեղափոխվի «Բարսելոնա»,- ասել է Բարտոմեուն:








































