Երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ն Իսրայելին է փոխանցել ամերիկյան բանակի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումների բոլոր սցենարները, որոնք կիրականացվեն այն դեպքում, եթե տապալվեն դիվանագիտական ճանապարհով Թեհրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու բոլոր փորձերը:
Պենտագոնի կողմից մշակված փաստաթղթերը փոխանցել է ԱՄՆ նախագահի խորհրդական Թոմաս Դոնիլոնը: Նա եղել է Երուսաղեմում գաղտնի այցով մինչ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը:
Հիշեցնենք, որ առաջիկա օրերին Իսրայել կայցելի Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան: Իսկ հիմա այնտեղ է գտնվում ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին:











































