Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի շրջանակներում տեղի ունեցան հանդբոլի՝ Չեռնոգորիա – Մեծ Բրիտանիա, Դանիա – Շվեդիա կանանց հավաքականների հանդիպումները: Չեռնոգորիայի ընտրանին համոզիչ հաղթանակ տարավ, իսկ Դանիայի ընտրանին՝ կամային հաղթանակ: Չեռնոգորիան, դեռևս առաջին կեսում առավելության հասնելով 18:12 հաշվով, թույլ տվեց կարծել, որ խաղը բեկումնային ընթացք չի ունենա, և այդպես էլ եղավ՝ 31:19:
Չեռնոգորիա – Մեծ Բրիտանիա՝ 31:19 (18:12)
Դանիա – Շվեդիա՝ 21:18 (8:10):










































