Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի շրջանակներում տեղի ունեցավ հանդբոլի Բրազիլիա – Խորվաթիա կանանց հանդիպումը, որը շատ բարդ ընթացք ունեցավ խորվաթուհիների համար: Բրազիլիայի հավաքականը կարողացավ կամային հաղթանակ տանել 24-23 հաշվով: Առաջին խաղակեսն ավարտվեց խորվաթների նվազագույն առավելությամբ՝ 9-10: Սակայն, ի վերջո, բրազիլուհիներին հաջողվեց խախտել խաղի ընթացքն ու հաջողության անիվը թեքել դեպի իրենց կողմը՝ վերջնական հաղթանակ տանելով 24:23 հաշվով:
Բրազիլիա – Խորվաթիա – 24:23 (9-10)