Երեկ` հուլիսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ջիվանի փողոցի 3ա շենքի դիմաց Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ 42-ամյա Նորայր Մխիթարյանը, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի 28 TT 888 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 4-ամյա Մխիթար Սիրեյանին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, իսկ հետո Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են պատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի









































