Լոնդոնի Օլիմպիական խաղերի՝ վոլեյբոլի առաջին տուրում Բրազիլիայի հավաքականը հաղթանակով ավարտեց Թուրքիայի թիմի հետ խաղը:
Խաղի առաջին սեթում հաղթեց Բրազիլիայի թիմը, երկրորդում՝ Թուրքիայի թիմը: Չորս սեթերից հետո թիմերն ունեին երկուական հաղթանակ: Բայց և այնպես` Բրազիլիայի ընտրանին, 5-րդ սեթն ավարտելով 15:12 հաշվով, վերջնական հաղթանակ տարավ Թուրքիայի հավաքականի հանդեպ:
Բրազիլիա – Թուրքիա – 3-2 (25:18, 23:25, 25:19, 25:27, 15:12):