Իտալական «Ինտեր»-ը ընկերական խաղում ոչ-ոքի հաշվով ավարտեց Շոտլանդիան ներկայացնող «Սելտիկ»-ի հետ հանդիպումը:
Գլազգոյի թիմն առաջինը բացեց խաղի հաշիվը: 41-րդ րոպեին իտալական թիմի դարպասը գերազանց հարվածով գրավեց Քրիս Քոմոնսը: «Ինտեր»-ին պարտությունից փրկեց Ռոդրիգո Պալասիոն՝ խաղավարտի 88-րդ րոպեին գնդակն ուղարկելով շոտլանդական թիմի դարպասը:






































