Nike ընկերությունը ստեղծել է CTR 360 Maestri III խաղակոշիկներ, որոնք հնարավորություն են տալիս գերազանց կառավարել գնդակը:
Իսպանացի Անդրես Ինյեստան, անգլիացի Ջեկ Ուիլշիրը և ռուսաստանցի Իգոր Դենիսովը Nike CTR360 Maestri III խաղակոշիկներով խաղադաշտ դուրս կգան մոտ ժամանակներում:
Խաղակոշիկներն ապահովում են գնդակի կառավարում և խոտածածկի հետ շփման կարգավորում:
KANGA-LITE կտորը, որը գրեթե չի տարբերվում բնական կաշվից, ունի All Conditions Control տեխնոլոգիա, որի շնորհիվ հնարավոր է գնդակը կառավարել եղանակային ցանկացած պայմաններում: Տեխնոլոգիայի շնորհիվ նաև ծանրաբեռնվածությունը բաշխվում է ներբանի ամբողջ մակերեսով:
CTR360 Maestri III-ն ունի 3D հատուկ ներդիրներ, որոնք հնարավորություն են տալիս լավ կասեցնել գնդակը և հստակ փոխանցումներ կատարել:









































