Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կարծում է, որ ավագի թևկապը վերափոխել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Հավաքականի ավագ դառնալուց հետո Մեսսին վերափոխվել է: Այդ փաստը նպաստել է նրա խաղային որակների էլ ավելի բարձրացմանը: Նա ավելի պատասխանատու է դարձել:
Ինչ վերաբերում է Մեսսիի և հարձակման գծի իր թիմակիցներ Սերխիո Ագորերոյի ու Գոնսալո Իգուաինի կապակցված խաղին, ապա այն շարունակում է բարձր մակարդակի լինել: Երբ թիմում հանդես են գալիս անհատական բարձր վարպետություն ունեցող խաղացողներ, այդ փաստը շատ կարևոր է: Կարծում եմ` անհանգստության պատճառներ չկան»,- հայտարարել է մարզիչը:







































