Wednesday, 17 06 2026
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Վարկը վերցրել եմ՝ եկեք, 3000 դրամով «բռնաբարում են»՝ տարեք…

Հանրակրթական դպրոցը՝ գյուղատնտեսական վարկերի երաշխավոր. երևի միայն Ապարանում է նման բան հնարավոր: Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի միջնակարգ դպրոցի 20 տարվա տնօրեն Ժիրայր Սարգսյանը երևի մի քիչ շատ է մտածել իրենց գյուղի անվան մասին ու եկել այն համոզման, որ եթե անունը դրել են Ծիլքար, ուրեմն ինչ-որ ժամանակ քարից ծիլ է աճել: Մի քիչ էլ մտածել է ու փոխաբերական իմաստ տալով՝ որոշել իր պաշտոնեական դիրքն օգտագործել ու արհեստական պայմաններում, համագյուղացիների «քարքարոտ» դաշտերում «փողի աճեցման ծիլեր դնել»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 1989 թվականից գյուղի դպրոցի տնօրեն Ժիրայրը իր պաշտոնավարման 18-րդ տարում անձնական շահագրգռվածությունից կամ հենց այնպես հավանաբար որոշել է լավություն անել համագյուղացիներին. հայտնի չէ՝ նրանք տնօրենի ազգականնե՞րն են, թե՞ ուղղակի մտերիմները, բայց որոշել են «ՎՏԲ-Հայաստան» բանկի «Սպիտակ» մասնաճյուղից գյուղատնտեսական վարկեր վերցնել, ու որպեսզի այդ վարկերի վերադարձելիությունն ապահովվի՝ գյուղացիներին պետության միջոցներով օգնության է հասել դպրոցի տնօրեն Ժիրայր Սարգսյանը. դպրոցը դարձել է այդ վարկերի տրամադրման գործարքի երաշխավոր: Այսինքն՝ եթե վարկ վերցնող գյուղացիները չմարեին վարկը, այն մարելու էր դպրոցը:

Այնպես է ստացվել, որ «ծիլքարի բանաձևը» չի աշխատել. գյուղացին քարի ծիլը չի տեսել, չի ծախել ու բանկի վարկը ժամանակին չի մարել: Եվ Ժիրայր Սարգսյանը ստիպված է եղել «ջառմեն» քաշել դպրոցի բյուջեի և աշխատողների հաշվին. 2011թ. մայիս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին դպրոցի բյուջեից և դպրոցի աշխատակիցների աշխատավարձից, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճռի համաձայն, բռնագանձվել է 1.993.200 դրամ գումար, որի հետևանքով դպրոցի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Դպրոցի 24 աշխատակիցներ ներգրավվել են գործում՝ որպես տուժողներ: Նախկինում չարատավորված ծիլքարեցի Սարգսյան Ժիրայրին մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Հոդվածի սանկցիան նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Ապարանում, սակայն, նաև սովորական հանցագործություններ են կատարվում, ասենք՝ խոշոր չափերի գողություն: Քրեական գործի նյութերից տեղեկանում ենք, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչներ Գևորգ Առաքելյանն ու Տիգրան Մուրադյանը որոշել են մի կարգին գողություն անել հարուստ համագյուղացի Արամ Սիմոնյանի բնակարանից: Իմանալով, որ տանը մարդ չկա, տան շրջակայքում էլ անցուդարձ անող չկա, երկու համախոհներով 2010թ. հոկտեմբերի 3-ին, գիշերվա ժամը 24:00-ի սահմաններում նախնական համաձայնությամբ մտել են Սիմոնյանի տուն և հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 12.155.000 դրամ ընդհանուր արժեքի իրեր: Գործը դատաքննության փուլում է և դեռ հայտնի չէ՝ իսկապես նրա՞նք են թալանել Սիմոնյանի տունը, թե՞ ոչ:

Չմոռանանք նշել, որ Արագածոտնում էլ, ինչպես հանրապետության ողջ տարածքում, սուտ մատնության դեպքեր են գրանցվում. եթե հարևան մարզերում զենքի հետ անզգույշ վարվելուց վիրավորվում էին կամ ծեծ ուտում և չսիրած հարևանի կամ հակառակորդի դեմ սուտ ցուցմունք տալիս, ապա Ապարանում այդ սուտ ցուցմունք տալը մի քիչ ուրիշ երանգավորումներ ունի: Արագածոտնի գյուղերից մեկի բնակիչ Հասմիկը, մայիսի 5-ին, իր մանկահասակ երեխայի հետ ինչ-որ գործով եկել է Երևան, գործերն ավարտել ու հայրենի գյուղ գնալու համար մի պատահական մեքենայով հասել է Ագարակ գյուղի խաչմերուկ: Այստեղ իջել է, որ ուրիշ փոխադրամիջոցի սպասի. մի քիչ սպասել է, մի անծանոթ է մոտեցել՝ ուրիշ փոխադրամիջոցով: Ըստ քրեական գործի նյութերի՝ Հասմիկն ասել է՝ 3000 դրամ տուր, լավությանդ տակից ձորում դուրս կգամ: Անծանոթը համաձայնել է՝ կոնկրետ իմանալով, թե իրեն ինչ է առաջարկում Հասմիկը: Եվ նրանք միասին գնացել են Ագարակ գյուղի վերջնամասում գտնվող ձորակ, որտեղ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել: Հենց Հասմիկը շորերն ուղղել է, վերցրել է իր բջջային հեռախոսը և զանգահարել իրենց գյուղը սպասարկող ոստիկանության Թալինի բաժնի տեղամասային տեսուչին՝ հայտնելով, որ իր հետ եղած անձնավորությունը իր նկատմամբ բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ` բռնաբարել է իրեն: Սակայն ոստիկանությունում պարզել են, որ Հասմիկի վրա չկա բռնության հետք, իրականությունն էլ հակառակն է: Հիմա Հասմիկին դատում են սուտ մատնության համար, որ ճանապարհներին է՛լ մեքենա չկանգնեցնի և ինքնակամ, 3000 դրամով «չբռնաբարվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում