MehrNews-ի հաղորդմամբ` իրանցի նկարիչ Սեհմալեդդին Զեմանին ավարտում է 42 տարվա իր աշխատանքը: Այդ տարիների ընթացքում նա աշխարհում առաջին անգամ հանձն է առել նկարազարդել 604 էջից բաղկացած Ղուրանը:
Նրա կարծիքով` 114 սուրահից յուրաքանչյուրն ունի անկրկնելի գունային գամմա: Արվեստագետը ցավում է, որ երկրի իշխանությունները հետաքրքրություն չեն ցուցաբերում իր աշխատանքի հանդեպ, այնուամենայնիվ հույս է հայտնել, որ ստիպված չի լինի գիրքը տպագրել արտերկրում:
Լրատվամիջոցը նշում է նաև, որ նկարազարդ Ղուրանի մի քանի էջ այժմ ցուցադրվում է Թեհրանում կազմակերպված` Ղուրանին նվիրված միջազգային ցուցահանդեսում:








































