«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար դարպասապահ Պետր Շմայխելը վերադարձել է ակումբ` զբաղեցնելով թիմի պաշտոնական դեսպանի պաշտոնը: Նա միացավ այնպիսի մարդկանց, ինչպիսիք են սըր Բոբի Չարլթոնը, Բրայան Ռոբսոնը և Գարի Նեյվիլը: Նրանց նպատակն է միջազգային մասշտաբով խթանել «կարմիր դևերի» ապրանքանիշը:
«ՄՅու»-ի դեսպան լինելը մեծ պատիվ է: Ես շատ երջանիկ տարիներ եմ անցկացրել թիմում ու շատ բան եմ ստացել թիմից, այնպես որ ուրախ եմ թիմից նման առաջարկ ընդունելուև համար: Չեմ կարողանում համբերել. ուզում եմ աշխատել»,- խոստովանել է դանիացի 48-ամյա լեգենդար դարպասապահը:









































