Իտալական «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստը, որը 23 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն», կիրակի օրը կխաղա իր առաջին խաղը ֆրանսիական ակումբի կազմում: Նշենք, որ ակումբն այժմ ԱՄՆ-ում է նախամրցաշրջանային պատրաստություն անցկացնելու, և Իբրահիմովիչը երեքշաբթի օրը արդեն միացել է թիմին:
«Նա կխաղա 30 րոպե: Իբրան կսկսի հենց խաղի մեկնարկից: Նա շատ լավ վիճակում է ու ոչ մի խնդիր չի ունենում մարզվելիս: Վերջին օրերին նա շատ է աշխատել ու մի քիչ հոգնել է, սակայն լավ մարզավիճակում է: Իբրահիմովիչը պրոֆեսիոնալ է: Նա կսկսի խաղը Քևին Ջեմեիրոյի ու Ժերեմի Մենեսի հետ միասին»,- ասել է Անչելոտին:








































