Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ «Ռեալ»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը երեկ տեղի ունեցած խաղում վնասվածք է ստացել:
Խաղացողը վնասվածք է ստացել հանդիպման 78-րդ րոպեին: Իգուաինը գնդակ խլելու ժամանակ կոճին հարված է ստացել:
Վնասվածքն այնքան էլ լուրջ չի թվում, սակայն այն կարող է խանգարել Իգուաինին, որ լիարժեքորեն մասնակցի նախապատրաստական աշխատանքներին:









































