Իսպանական «Ռեալ»-ի եզրային պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն խոստովանել է, որ «Բենֆիկա»-ն արժանիորեն հաղթեց: Նշենք, որ Կոենտրաուի նախկին թիմը հենց «Բենֆիկա»-ն է եղել:
«Լավ խաղ էր ու լավ տեսարան: Մենք, իհարկե, այսպիսի արդյունք չէինք սպասում, բայց ունեինք մի շարք հիմնական ֆուտբոլիստներ, որոնք բացակայում էին, բացի այդ` մի քանիսը «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»-ից էին: Այնուամենայնիվ, «Բենֆիկա»-ն արժանի էր հաղթանակին: Ես «Բենֆիկա»-ի երկրպագու եմ ու չցանկացա կորցնել այդ մարզադաշտում ևս մեկ անգամ խաղալու հնարավորությունը»,- մասնավորապես ասել է Կոենտրաուն:




































