Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը «Բենֆիկա»-ի դեմ խաղից հետո այսպես է արտահայտվել խաղի մասին.
«Ավելի ծանր բան, քան ընկերական խաղերում պարտվելն է, չկա: Մենք գիտեինք այն ռիսկի չափը, որին դիմում էինք: «Բենֆիկա»-ն չէր ցանկանում նոր մարտավարական ծրագրեր փորձել: Նրանք շատ լուրջ էին խաղում: Ես հուսով եմ՝ այս հաղթանակը կնպաստի նրանց բարելավմանը, բայց` հավասարակշռման տեսանկյունից, որովհետև եթե նրանք շատ մեծ նշանակություն տան այս արդյունքին, այն կարող է բացասաբար ազդել նրանց վրա:
Հուսով եմ՝ կվերադառնամ այստեղ, բայց արդեն պաշտոնական հանդիպում անցկացնելու, ու կհաղթեմ նրանց»:








































