Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է` ուրախ կլինեմ, եթե Կական մնա «Ռեալ»-ում:
«Ես գիտեմ՝ դուք ուզում եք իմանալ՝ արդյոք Կական կմնա՞ «Ռեալ»-ում. ես չեմ կարող պատասխանել: Մեր միջև ոչ մի անհասկանալի բան չկա: Կական գիտի իմ տեսակետը, իսկ ես գիտեմ՝ ինքը ինչ է ուզում: Տրանսֆերային պատուհանը բաց է մինչև օգոստոսի 31-ը. մինչ այդ շատ բան կարող է պատահել: Բայց եթե խաղացողը համարվում է «Ռեալ»-ի ֆուտբոլիստ, ես ուզում եմ, որ նա միանա թիմին ու աշխատի մեզ հետ: Եթե նա մնա թիմում, ես ուրախ կլինեմ»,- ասել է Մոուրինյոն:







































