Facebook սոցիալական ցանցում ապրիլ-հունիս եռամսյակի ընթացքում ավելացել է 50 միլիոն օգտատեր: Այժմ սոցիալական ցանցն ունի ավելի քան 950 միլիոն օգտատեր, որը 29 տոկոսով ավելի է, քան անցած տարի:
Bloomberg Businesswork-ը հաղորդում է, որ ընկերությունն ասել է, որ օգատատերերի 543 միլիոնը սոցիալական ցանց մուտք է գործում բջջային հեռախոսների միջոցով:
Հունիսին օրական մուտք է գործել միջինը 552 միլիոն օգտատեր, որը 32 տոկոսով ավելի է անցած տարվա համեմատությամբ:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը ընկերությունը ներակայացրել է իր եռամսյակային եկամուտները, որոնց հետ ներկայացրել էր ակտիվ օգտատերի վերաբերյալ տվյալները:










































