Օլիմպիադայի ֆուտբոլային մրցաշարի մեկնարկային հանդիպմանը Բրազիլիայի հավաքականը 3 անգամ գրավել է Եգիպտոսի ընտրանու դարպասը: Սակայն ընդմիջումից հետո եգիպտացիները 2 գոլ են խփել. խաղն ավարտվել է 3:2` հօգուտ Բրազիլիայի թիմի:
Խաղի ավարտից հետո աֆրիկյան թիմի գլխավոր մարզիչը քննադատել է 20-ամյա տաղանդ Նեյմարին` նրան եսասեր անվանելով:
«Իհարկե, Նեյմարին փայլուն ապագա է սպասվում: Բայց նա պետք է ավելի շատ թիմային խաղ ցուցադրի: Նեյմարը երիտասարդ է, և պետք է վերանայի արժեքները: Թիմային ֆուտբոլ խաղալով նա ավելի մեծ օգուտ կբերի իր թիմին:
Երբ խաղի հաշիվը 3:0 դարձավ, բրազիլացիներին թվաց, թե այն ավարտվել է: Երկրորդ խաղակեսում նրանք ասես մարզման դուրս եկած լինեին: Բայց իմ սաները չհանձնվեցին մինչև խաղի ավարտը»,- նշել է Ռամզին:












































